«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է. «Մեկնաբանություններում բերված նկարներում 2015թ․ փետրվարի 13-ի գրառում ա։ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երեկ տարածված նյութը գուցե միայն 2018 թվականի ապրիլի 23-ից հետո հանրային կյանքով հետաքրքրվողների համար կարող ա նորություն լինել։ Ինձ ուղղակի հուզում ա անարդարությունը, որ երբ Ծառուկյանը պետք ա լինում քաղաքական կոնֆիգուրացիաներում, սրա մասին մոռանում են ու նրան սարքում մեկ հայկական Իվանիշվիլի, մեկ խոհեմ քաղաքական գործիչ, մեկ խոշոր սեփականատեր։ Հենց հակոտնյա են լինում կարծիքները, դառնում ա բառնաբար։ Հետո ամեն ինչ վերադառնում ա ի շրջանս յուր։ Դա էլ մեկնաբանվում ա «քաղաքականությունը հնարավորի արվեստ ա» հիմար դարձվածքով։ Իսկ գուցե մեր ձեռքերո՞ւմ ա այն դարձնել պարկեշտության արվեստ, սկզբունքայնության արվեստ։
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան ֆենոմենը ինձ համար էլ ա անընդունելի ու դրա մասին միայն հանրային կայնքով էլի պակաս հետաքրքրվողները չգիտեն։ Էս պահին Վերաքննիչ դատարանում քննվում ա իմ հայցը Գագիկ Ծառուկյանի պատգամավորության անհամատեղելիության հարցով։ Դա բխում ա բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հեղափոխական օրակարգի հրամայականից։ Դա քաղաքական ա, քանի որ մեր հանրության, մեր Ազգային ժողովի ինչպիսին լինելու հարցն ա։ Գուցե Գագիկ Ծառուկյանին արժե մեղսակցել հենց պատգամավորական անհամատեղելիությո՞ւնը, ոչ թե 41 տարի առաջ արված եղկելի հանցագործությունը։ Դրանով մենք կասենք, որ սկզբունքային ենք պետական հիմք հանդիսացող կարևորագույն հարցերում։ Մի՞թե դրա կարևորության գիտակցումը չկա, որ 5 օր առաջ սրա մասին լուռ էիք, իսկ հիմա իրար հերթ չտալով բռնաբարության «մարված դատվածությունն» եք տարածում։ Գագիկ Ծառուկյանն ինձ առանձնապես չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում ա էն, որ Գագիկ Ծառուկյանի հարցերը լուծելուց հետո բիզնեսի ու քաղաքականության տարանջատման հարցը էլի մղվելու ա տասներորդ պլան ու դրան անդրադարձ կատարվի միայն քաղաքական նպատակահարմարության դեպքում»։