Սրտաբան Պարունակ Զելվեյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Առողջապահական համակարգի դիլետանտ ղեկավարումը կոծկելն ու ձախողումը պատիվ չի բերում մեր Երկրին։ Նույնիսկ արդեն սպառնում է մեր Երկրի անվտանգությանը։
ՀՀ առողջապահական համակարգի ղեկավարների (ղեկավարի) և/կամ որոշումներ պարտադրողի և/կամ պարտադրողների սեփական սխալներն ու ձախողումները չտեսնելու ունակության համարձակության բացակայությունը, կամ որ ավելի պախարակելի է ամբարտավանությունը՝ հանգեցրել է քաոսի ու համընդհանուր մտահոգության ու անվստահության սերմանմանը։
Երկրի բարձրագույն ղեկավարությունը պետք է սթափ ու օբյեկտիվ գնահատի այսօր որոշումներ կայացնող և/կամ կայացնողների մասնագիտական և/կամ կազմակերպչական ունակության, կամ այլ նկատառումների վրա։
Համաճարակի այս իրավիճակում (նվազագունը 3-4 ամիս ունեինք արժանավայել պատրաստվելու համար) 4-5 օր սպասելով նմուշառված անձանց արդյունքներին սպասելու փաստը արդեն խոսում է, որ մեր առողջապահական համակարգը լիարժեք ու արդյունավետ չի գործում։ Ինչու չի գործու՞մ….. Ո՞վ է պատասխանատու, կամ պատասխան տալու՞….
Ով է մեղավոր ժողովուրդը՞…. Իհարկե այո, քանզի դեռ հանդուրժում ու ըմբռնում է….»: