ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում կիսվել է վարչապետի՝ այսօրվա ճեպազրույցից մի հատվածով և մեկնաբանել. «Հերթական անգամ հաշվարկների մեջ սխալվելու տխուր արվեստը»:

 

Նշենք, որ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշնական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա, նրանք հայտնի քաղաքական շրջանակներն են»։

Նա նաև հավելեց, որ ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, և այդ գնահատականի հասցեատերերը արժանանալու են կոնկրետ ճակատագրերի։ «Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը, նրանք այնտեղ են դե ֆակտո, և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շուտով»,- ասաց նա։