«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վարչապետն իր ՖԲ-յան էջի «Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը» վերնագրված եթերում վերջապես խոսեց համավարակի հաղթահարման ռազմավարության մասին։ Դա ենթադրում էր իմունիզացված պատնեշի ստեղծման ռազմավարություն։ Եթերի ընթացքում նա պնդում էր, որ 2 ամիս առաջ հնարավոր չէր այս ռազմավարությունն ընդունել, որովհետև պետք է ուսումնասիրվեր հիվանդությունը։ Իհարկե, կարելի էր, 2 ամիս առաջ էլ դրա մասին էին խոսում բոլոր փաստարկները, հանրային դաշտում շատ ա խոսվել դրա մասին ու դա, թերևս միակ ողջամիտ ռազմավարությունն ա մինչև հիմա։ Կա, իհարկե, նաև հանգամանքը, որ դրա մասին խոսացողները պատասխանատվության նույն բեռը չունեին, ինչ կառավարությունը։ Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք։ Մնում ա դա տարերայնորեն չլինի, այլ կառավարելի ու մեկ էլ, սովորության համաձայն կանգ չառնեն ու հետ գնան տոտալ սահմանափակումների։ Վերջին տարբերակում էս վիճակը ուղղակի կհետաձգվի, իսկ սահմանափակումները հանելուց հետո կկրկնվի։ Ռազմավարության արդյունավետ իրագործման դեպքում 2 շաբաթից վիրուսը կնահանջի ու նորմալ կյանքի վերադառնալու շանս կունենանք՝ առանց աշնանային նոր ալիքից վախի»: