«Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում արդիականացնում ենք նաև Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: