Արցախի կամ Հայաստանի դեմ 3-4 ամսից պատերազմ սկսելու վերաբերյալ Ալիևին «խորհուրդ տվող» ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, մեղմ ասած, կոռեկտ չէր: Կարծում եմ՝ տեղին է մեկ անգամ ևս հիշեցնել օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի արձագանքն Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությանը, որ մենք պատրաստ ենք պատերազմի, և հնարավոր ագրեսիայի դեպքում արդյունքը շատ ցավոտ է լինելու հենց Ադրբեջանի համար:
Հայ ժողովրդի կամքն ու տոկունությունը, նրա զինված ուժերի մարտունակությունը և, իհարկե, բանակի ժամանակակից սպառազինությունը թերագնահատողը հաստատ շահեկան վիճակում չի հայտնվելու: Բայց դա չի նշանակում, որ մեր հանրային գործիչները պետք է իրենց այսօրինակ «շռայլություն» թույլ տան՝ խնդիրների ընդգծման նպատակով կիրառելով նման չափազանցեցնող ու զգայուն բնութագրիչներ: