Երևի արդար է, որ այսօր Արսեն Թորոսյանին ծաղրում ու հայհոյում են ճիշտ բան ասելու համար։
Արդար է, որովհետև իր քաղաքական թիմը հենց այդպես է եկել իշխանության. ծաղրելով ու հայհոյելով քաղաքական հակառակորդներին, որոնք իրականում ճիշտ բան էին ասում։
Արդար է, որովհետև 2 ամիս առաջ, երբ նույն բանն ասում էին մտածող մարդիկ, Արսենի նմաններն իրենց ձեռ էին առնում։ Տո հենց Արսենն էր ձեռ առնում։
Եթե համաճարակը չլիներ, կարելի էր քահ-քահ ծիծաղել։
Բայց մի կողմ դնենք իշխանական նեդոումոկներին...
Մարտի կեսերն էր, խոսեցի Gevorg Yeghikyanի հետ, ով այն ժամանակ Իտալիայում նոր կորոնավիրուսի «փոթորկի սրտում» համաճարակի տարածման մաթմոդելավորմանն էր մասնակցում։ Կարծեմ հենց նա ասաց (կամ գուցե բառացիորեն չասաց, բայց իր ասածներից եզրակացրի), որ անորոշության պայմաններում, երբ թեստավորում են շատ քչերին, երբ համաճարակի տարածումն արդեն չի վերահսկվում, առօրյա շփումներում ճիշտ մարտավարությունը հետևյալն է. վարվել այնպես, կարծես շուրջդ բոլորը վարակված են, այդ թվում և դու ինքդ։
Սա պառանոյա չէ, սա տրամաբանական զգուշություն է։
Փաստորեն 2,5 ամիս պահանջվեց, որ Թորոսյան Արսենը սա հասկանա։ Ցնցող առաջընթաց է «դա այդքան էլ վտանգավոր վիրուս չէ» մակարդակից, համաձայն չե՞ք։
2,5 ամիս և 181 մահ հետո նա եկավ և ասաց այն, ինչ պիտի ժողովրդին բացատրվեր դեռ մարտին. բացատրվեր ուղիղ տեքստով, առանց ապուշ կատակների, ծաղրի ու հեգնանքի։
Ի դեպ, երևի չեք նկատել, բայց նախկին մի լուսավոր, իսկ հիմա «անկախ» ... ըըը ... քաղաքացու միջոցով իշխանություններն այսօր զգուշորեն տեղեկացրին, որ համակարգում արդեն որոշում է կայացվել թողնել մարդկանց, որ տներում մեռնեն։
Թե բա «հունիսի կեսերին հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ բլա-բլա-բլա»։