Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

 

«Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում։

«Այսօր հանգստյան օրս անցկացրեցի մարտական հրաձգարանում: Ցերեկային հրաձգության ցուցաբերած արդյունքս, կարծում եմ, բավարար էր, քանի որ հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը: Առաջիկայում կփորձեմ կատարելագործել այդ ցուցանիշը:

Արցախի բոլոր զինապարտների մարտական հմտությունների շարունակական բարելավումը լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին»: