Կորոնավիրուսից մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը' Ռուբինա Ղազարյանցը:
Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սևան Պետրոսյանը։ Նա գրել է. «Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։
Ցավոք, COVID-19-ի վարակը նաև նրա կողքով անցավ։
Մեր կորուստը ծանր է։ Թող, որ այն չկրկնվի՝ յուրաքանչյուրիս անհատական ու հանրային զգոնությամբ ու ջանքով։
Հայտնում ենք, որ համավարակի պատճառով, սգո արարողություններ տեղի չեն ունենալու։
Ցանկության դեպքում, կարող եք նվիրատվություններ կատարել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված պետական հաշվեհամարին (900005001947), Հայաստան համահայկական հիմնադրամի «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ֆոնդին (https://www.himnadram.org/hy), կամ այլ նախաձեռնությունների»։