Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծխախոտային համաճարակն այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններց մարդ է մահանում։
Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։
Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ ավելի է 50 տոկոսով։
Օրական մեկ տուփ սիգարետ ծխողի թոքերում մեկ տարում կուտակվում է մեկ սուրճի բաժակ նիկոտինաթույն։

Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաեւ, այսպես կոչված, պասիվ ծխողները, ում ներկայությամբ պարբերաբար ծխում են եւ հատկապես երեխաները։ Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28 տոկոսը «սիգարետի ծխի գրոհի» արդյունք է։
Ծխախոտի ծուխը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից առնվազն 250-ը խիստ վնասակար են, իսկ 50-ը՝ քաղցկեղածին։
Այս ամենի մասին մտածելը հաստատ չէր խանգարի»։