Կարեն Վրթանեսյանը գրել է․

«Երեկ «Հետքը» նյութ էր հրապարակել այն մասին, որ կորոնավիրուսի հաստատված վարակակրին և իր կնոջը դուրս են գրել հիվանդանոցից առանց վերջնական թեստավորման։

Այսօր առողջապահության նախարարության խոսնակը «պարզաբանում» է հրապարակում իրեն և իր շեֆին բնորոշ մուննաթով լի։

Պարզաբանման մեջ, սակայն, կարդում ենք. «Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասը օր հետո մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ»:

Այսպիսով խոսնակը ՀԱՍՏԱՏՈՒՄ է այն, ինչ գրած է «Հետքի» նյութում. հաստատված վարակակիրներին հիվանդանոցից ափալ-թափալ դուրս են գրել առանց վերջնական թեստավորման։

Բոլոր հղումները՝ մեկնաբանություններում»։