Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը:
Բազմիցս եմ ապացույցներով ներկայացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ պոպուլիստ է, ով բացահայտ օգտվում է հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի քաղաքական անգրագիտությունից և իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է գրառումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ ժամանակ անց դրանք կամ ջնջում է, կամ էլ փակում ընթերցողների համար, ինչը շատ անլուրջ տպավորություն է ստեղծում մարդկանց մոտ:
Պարզվում է՝ իր սիրելի առաջնորդին և հովանավորին այդ առումով չի զիջում նաև ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ ստախոս և բանսարկու նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր տեղակալ Թամրազյանի և ԲՈԿ-ի արդեն նախկին նախագահ Գոգյանի միջև տեղի ունեցող սկանդալային գործընթացներում փորձում է, իբրև թե, անկողմնակալի դիրքերից հանդես գալ՝ դիմելով իրավապահներին, որ վերջիններս պարզեն՝ ո՞վ է ճիշտ՝ Թամրազյա՞նը, թե՞՝ Գոգյանը, բայց և այնպես, իր էջում երկու տարի առաջ Սմբատ Գոգյանին ձոնած իր գրառումները կամ մաքրում է, կամ էլ իր շեֆի պես անհասանելի դարձնում...
Օրինակ՝ ըստ որոշ օգտատերերի և լրատվամիջոցների՝ սուպերնախարար կոչեցյալի այն գրառումն, ըստ որի «շատ երկրներ կերազեն ունենալ Գոգյանի որակի գիտնական...» և այլն, հիմա հասանելի չէ (տե´ս լուսանկարը)...
Հետաքրքիր է՝ ԿԳՄՍ ստախոս նախարարն, ով 2 տարի է՝ խոսում է «ԱՅԲ» դպրոցում կոռուպցիոն երևույթների մասին, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել, կամ Շիրակի պետհամալսարանում իր թայֆաբազությունը կոծկելու նպատակով բոլորին մեկ արշինով չափելով էժանագին բանսարկությամբ է զբաղված, չէր մտածում, որ իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ «գրառումային» ապացույցները շատերը պահպանում են, և երբ նա ջնջում է կամ անհասանելի է դարձնում դրանք, ապա դրանք ջրի երես են դուրս գալիս և երեսին են շպրտվում, որ միշտ հիշի՝ ինքն ով է...
Գրառում ջնջել-փակելով՝ ԿԳՄՍ նախարարի աթոռում բազմածը բացահայտում է, որ Գոգյանի դեմ հենց նա է դուրս եկել՝ իր տեղակալին օգտագործելով:
Հ.Գ. Սուպերնախարարի վերաբերմունքը Գոգյանի նկատմամբ և գրառումներ ջնջել-փակելն իր ոճի մեջ է:
Դե չի կարող 6 գիտական հոդվածի հեղինակ «գիտնական» Արայիկ Հարությունյանը, որի վերջին հոդվածը գրվել է 2007 թ-ին հանգիստ ընդունի ֆիզմաթգիտությունների դոկտոր Գոգյանին...»: