Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետախուզվում են հետախուզման հիմքերը…

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին

Իհարկե, չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Օրենք, համավարակ, կարանտին…. չէ՝ չենք լսել»: