«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանից
Տեղեկատվություն ստանալու ՀԱՐՑՈՒՄ
Սույն թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից 3,5 միլիարդ ՀՀ դրամ հատկացնել Սահմանադրական բարեփոխումների նպատակով։
Նույն ժամանակահատվածում ողջ աշխարհը պայքարում էր թագավարակի դեմ, սակայն Դուք հայտարարելով, որ պինցետով ու տնական օղիով եք վերացնելու այդ պանդեմիան' շարունակեցիք քարոզարշավը։
Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ, թե 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել և ի՞նչ նպատակներով և արդյոք հասկացել եք, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է։
Ակնկալում եմ անկեղծ և հիմնավորված պատասխան։
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության լրատվական ծառայություն
27 մայիսի 2020 թվական»։