ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով շնորհավորել է Վրաստանին՝ անկախության տոնի առթիվ։

 

«Շնորհավո´ր տոնդ, Վրաստա´ն, Հայաստանից՝ սիրով»,-տեսանյութը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ պատասխան կպահանջի Արսեն Թորոսյանից։

Մասնավորապես, Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության վերաբերյալ քննադատությունն անհիմն է և որոշակի հարցեր է առաջացնում:

Տիկարաձեի խոսքով՝ վրացական կողմը մշտական կապի մեջ է գտնվել Հայաստանի գործընկերների հետ, որոշակի խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Վրաստանի գլխավոր բժիշկն ընդգծում է՝ եթե հայ գործընկերը հարցեր ուներ, կարող էր օգտվել հաղորդակցման այդ ալիքից և կստանար իր հարցերի պատասխանները:

Նախարարը նաև նշել է, որ պատրաստվում են հետ կապ հաստատել հայ գործընկերոջ հետ, որպեսզի պարզաբանումներ ստանան: