Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի «լածիրակ» առանց որեւէ առիթի լկտի ձեւով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշպան Ռուբեն Մելիքյանը։

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Հենց նոր զրուցեցի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետեւյալը. Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ առանց որեւէ առիթի լկտի ձեւով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։ Խուլիգանությունը շարունակվել է նաեւ այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։ Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձեւաչափով»։