Տիգրան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ Նիկոլ Փաշինյանն իր ցինիկ առողջապահության նախարարի հետ միասին ասում է, թե բա՝ Վրաստանի համեմատ մենք ավելի լավ վիճակում ենք, կամ մեր համակարգը ավելի արդյունավետ է աշխատում, արդեն չեմ զարմանում, որովհետև գիտեմ՝ բառիս բուն իմաստով սուտ է, բայցб երբ հետաքրքրության համար ուսումնասիրում եմ մեր և հարևան Վրաստանի վիճակագրական տվյալները, քիչ է մնում՝ ամոթից գլուխս կախեմ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արտակարգ դրության պայմաններում ֆբ-յան «լայվ» և գրառում ընդհանրապես չի արել, մինչդեռ ժողվարչապետը 29 անգամ լայվ է մտել և 425 գրառում է արել: Նայում ես այս պատկերին և հասկանում, որ Վրաստանը վարչապետ ունի, ով գլուխը կախ, լո՜ւռ աշխատում է, իր քաղաքացիների կյանքի և առողջության մասին է մտածում:
Կորոնավիրուսի հետ կապված մայիսի 22-ի դրությամբ տվյալներն էլ ավելի են ամբողջացնում Նիկոլի և Արսենի ցինիկ, ոչ պրոֆեսիոնալ լինելը:
Վրաստանում վարակվել է 723 քաղաքացի և մահացել 12 քաղաքացի: Սրան զուգահեռ՝ վարակվածների աճ +2-ով և ոչ մի մահ: Հայաստանում ունենք 5928 վարակված, իսկ մահերի քանակը՝ 74: Սրան զուգահեռ՝ վարակվածների աճ՝ +322, իսկ մահացության աճը՝ +4:
Եթե այսքանից հետո էլ եք դուք հավատում Նիկոլին և իր ցինիկ նախարարին, ինձ ոչինչ չի մնում, քան տալ մեկ հարց՝ դուք ապուշ հո չե՞ք»: