ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրառում է կատարել․
«Երեկ մասնակցել եմ Միջազգային Կենտրոնամետ Ինտերնացիոնալի (IDC-CDI) Գործադիր հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էին նաև այս ամենախոշոր համաշխարհային քաղաքական ընտանիքներից մեկի նախագահը, գլխավոր քարտուղարը, Սլովենիայի և Հունգարիայի վարչապետերը, մի շարք արտգործնախարարներ և այլն:
Քննարկման ընթացքում հակիրճ ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման իմաստով (երեկվա դեպքերը՝ վառ օրինակ):
Կազմակերպությունն ընդունել է բանաձև, որի մեջ իմ առաջարկությամբ ներառել է 2 դրույթ՝ համավարակի պատրվակով հիմնարար իրավունքների սահմանափակման և քաղաքական մրցակիցներին ճնշելու անթույլատրելիության մասին՝ կետ 14, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պանդեմիկ զինադադարի կոչին հետևելու անհրաժեշտության մասին՝ կետ 15 (սա էլ ժամանակին առաջարկել էի մեր ԱԳՆ-ին, իրենք չարեցին...):
Ընդունված բանաձևը կցվում է՝ http://bit.ly/2yk90Lz»։