Ադրբեջանի ԱԳՆ-ի ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությանը՝ մեր ԱԳՆ-ից դեռևս չկա որևէ արձագանք:
Չկա նաև որևէ արձագանք, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այսինքն, այս իմաստով էլ չկա օպերատիվ աշխատանք (կամ առնվազն՝ արդյունավետ օպերատիվ աշխատանք)՝ մեր ԱԳՆ- ի կողմից:
Կարիք կա՞ արդյոք բացատրելու, որ անչափ կարևոր է ոչ միայն արձագանքների առկայությունը (գոնե՝ հուսանք վաղը), այլ նաև՝ դրանց արագությունը: Արագությունն այս դեպքում՝ ուղղակիորեն կապված է Ադրբեջանի առկա և սպասելի լկտիության աստիճանի հետ, և՝ ոչ միայն…
Առաջանում է շատ բնական հարց: Մեր արտգործնախարարն արդեն հրաժարակա՞ն է տվել: