Ցավով պետք է տեղեկացնեմ, որ այս չարաբաստիկ համավարակի հետևանքով՝ կյանքից հեռացավ ֆիզիկայի իմ ուսուցիչը, վաստակաշատ մանկավարժը, մեր դպրոցի երկարամյա փոխտնօրենը, ՄԵՐ Սիրականյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

 

Գնել Սանոսյանը ցավակցել է Սիրականյանների ընտանիքին, ուսուցչական անձնակազմին եւ ծակքարցիներին, նաեւ բոլորին խնդրել հետևել պարետատան ցուցումներին։