ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Սիրելի՜ քաղաքացիներ, ձեր աջակցության կարիքը կա՜։ Կառավարությունը մերժեց, այսինքն բացասական եզրակացություն տվեց իմ այն օրինագծին, որով արտակարգ դրության պայմաններում օրենքի ուժով պետք է ֆիզիկական անձանց տրվի եռամսյա վարկային արձակուրդ, ընդորում լրացուցիչ առաջարկով այդ երեք ամիսների տոկոսները չեն հաշվարկվում։ Սակայն մայիսի 23֊ին օրինագիծը պարտադիր քննարկվելու է պետաիրավական հանձնաժողովում, այնուհետև լիագումար նիստին։ Որպես ընդդիմադիր անկախ պատգամավոր, այս հարցում ունեմ հանրային աջակցության կարիք։ Արտահայտեք՜ ձեր դիրքորոշումը»։