Իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պոռթկաց՝ արտահայտելով իր ողջ էությունը և վիրավորեց մի ամբողջ ժողովրդի՝ իր ատելությունն անուղղակի, բայց անթաքույց կերպով արտահայտելով հայ ընտանիքի, հայ երեխայի, հայ ծնողի նկատմամբ։
Ըստ Նիկոլի, Հայաստանում պոտենցիալ մանկապիղծների 90%-ը համոզված են, որ ծնողները հետաքրքրված չեն իրենց երեխաներով, ինչը լավ միջավայր է ստեղծում մանկապիղծների համար։
Այսինքն, ըստ Նիկոլի, մենք բոլորս սխալ բարոյական դաստիարակություն ենք ստացել, չենք պաշտպանվել մեր ծնողների կողմից ու հիմա էլ ի վիճակի չենք պաշտպանել մեր երեխաներին։
Լավ է չասեց, որ հայ ծնողներն իրենք են բարենպաստ պայմաններ ստեղծում պանկապիղծների համար։
Նիկոլն ասեց, որ նորապսակները սեռակական կյանքի մասին իմանում են քուչեքում և բեսեդկաներում։
Հայ ծնողների ճնշող մեծամասնությունը իրենց երեխաներին մեծացնում են բարոյական միջավայրում։ Առանձնահատուկ ուշադրության ներքո են մեծանում աղջիկ երեխաները։
Միայն վերջին անբարոյականը կարող է նման արտահայտություններ թույլ տալ մեր ժողովրդի հասցեյին։