Հունվարին մի հոլովակ պատրաստեցի, որտեղ փաստերով ու ձևակերպումներով ապացուցում էի ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի կարմիր գծերը հատված լինելու մեր վիճակը: Եղան մարդիկ, որոնք ասում էին, որ նման բան չկա, ու որ ես չափազանցնում եմ: Առավոտ արթնացա ու տեսա, որ այդ նույն մարդիկ պաշտպանում ու ճիշտ են անում Տաթևիկ Ռևազյանին, բայց ծպտուն չէին հանում Անժելա Էլիբեգովայի հետ նույն մակարդակի դեպքի հետ կապված:
Ինչևիցե, բարոյականությունը չունի քաղաքական պատկանելիություն, այն կա՛մ կա, կա՛մ ոչ: Չափի ու սահմանի ընկալումը ներքին կուլտուրայի և դաստիարակության հավաքական արտացոլումն է, և եթե դու դրանից չունես, ուրեմն չունես, ճառերն անօգուտ են:
Շարունակում եմ պնդել, որ երկրում անհանդուրժողականությունը և ատելությունը միմյանց նկատամբ կարող էր կանգնեցնել մի մարդ, և այդ մեկ մարդը դա չարեց, չի անում ու չի անելու, դա էլ է արդեն փաստ: Թե ուր կհասնենք այսպես, դա էլ է ինձ համար պարզ:
Տաթևիկ Ռևազյան, աչքներդ լույս լինի, առողջ բալիկ մեծանա ու ապրի շնորհքով, խելացի, պատվախնդիր, պատասխանատու ու բարոյական մեծերի աշխարհում: