Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի գրառումը.
«Մեր երկրում վիրուսի «կառավարման» վերաբերյալ մի ամբողջ գիրք կարելի է գրել, որտեղ պարզ և ակնառու ի ցույց կդրվեն պետական համակարգի ձախողված բնույթը և հետևաբար անկազմակերպ, քաոտիկ եւ անիրավ հանրության էությունը:
Հանրությանը մեղադրելուց առաջ հիշեք իրենց իսկ գրած և ընդունած կարգերին չհետևող պաշտոնյաներին, հիշեք օրը մեջ կարծիք փոխող առողջապահության ոլորտի «պատասխանատուին», հիշեք այդ նույն կանոնները ամեն րոպե և ամենուր խախտող ոստիկանին:
Չենք կարող պետություն դառնալ, քանի պետական կոչեցյալ համակարգն ու ժողովուրդը առանձին են ապրում, յուրաքանչյուրն իր խնդիրներով' միմյանց անհաղորդ: Իսկ այստեղ գլխավորը պետության դերն է. դրա կառավարիչներն են ստանձնել հանրության համար բարեկեցություն ապահովող միջավայրի ստեղծման պատասխանատվությունը, սակայն զբաղված են սեփական խնդիրների լուծմամբ:
Բարի լույս բոլորիդ»: