ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ այս ձայնագրությունը միակն է աշխարհում և հնչում է առաջին անգամ: Կենդանի կատարմամբ մեկ անգամ է հնչել, 1987 թ. Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, Հայաստանի Ռադիոհեռուստապետկոմի «Գանձեր» անսամբլի կատարմամբ (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ): Լուսինեին նվիրեցի իտալացի կոմպոզիտոր Բարտոլոմեո Տրոմբոնչինոյի (15-16 դդ.) այս «Ավե Մարիա»-ի իմ մշակումը: (Այդ օրը Լուսինեի հիվանդությունը խիստ ճնշում էր, բայց նա խիզախաբար հաղթահարեց...):
     Այս «Ավե Մարիա»-ն,Կոմիտասի խոսքով ասած, մի «ձայնանկար» է՝ հնչյունակերտ սրբապատկեր՝ իր խաղաղությամբ, բյուրեղյա մաքրությամբ, խոնարհ գեղեցկությամբ, ինչպիսին ինքը՝ Մարիամն էր»: