«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին՝ հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայություն։ Դատական համակարգում վեթինգ չիրականացնելով, դատական համակարգը թողնելով նույն վիճակում, որ վիճակում որ այն կար (ժողովրդի կողմից 0 վստահություն, անարդար վճիռներ և պատվերով դատական ակտերի կատարում), Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքական թիմն իր ղեկավարի հետ համատեղ քայլ առ քայլ իրականացնում են հեղափոխության անվան տակ ժողովրդին մատուցած իշխանափոխության իրենց ծրագիրը։ Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, 2018-ին դուրս եմ եկել փողոց համակարգային փոփոխությունների պահանջով և այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու պահանջը մնում է որպես ՀՀ քաղաքացի իմ օրակարգում։ Ես համոզմունք ունեմ, որ առանց հեղափոխության հարթակից հնչած օրակարգի իրականացման, որի մեջ էր նաև դատական համակարգի փոփոխությունը, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել արժեքային փոփոխություններ հանրային հարաբերություններում։ Ըստ այդմ՝ ես շարունակում եմ իմ սկսած հեղափոխությունը և պահանջում եմ օրվա կառավարող ուժից սկսել դատական համակարգում իրական վեթինգի գործընթաց, փոխել դատական համակարգը և ստեղծել ազատ, արդար, ժողովրդի վստահությունն ու հարգանքը վայելող դատարան։ Եթե օրվա իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ի վիճակի չեն կատարելու հեղափոխական հարթակից հնչեցրած իրենց խոստումը, ապա նրանց տեղն աշոտյանի կողքին է։ Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարեգին Միսկարյանս, սկսում եմ իմ պայքարը հեղափոխական ամբիոնից ինձ լկտիաբար խաբած քաղաքական թիմի և հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կա՛մ նա սկսում է իրական դատական համակարգի բարեփոխումների ծրագիր, կա՛մ ես օրենքի և իրավունքի սահմաններում ամեն ինչ անելու եմ, օր առաջ նրանից ազատվելու և իրական հեղափոխական օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես գիտակցում եմ, որ սույն հայտարարությամբ վտանգում եմ իմ և իմ հարազատների ազատությունը և կյանքը, քանի որ այդ օրակարգը, ինչպես որ նախկիններին ձեռնտու չի, նույնքան էլ ներկաներին, և ես, ի դեմս ներկաների և նախկինների, ունեմ երկակի հակառակորդներ, բայց ես աներեր եմ իմ համոզմունքների մեջ և վստահեցնում եմ, որ ինձ չեն կանգնեցնելու ո՛չ ուղղակի և անուղղակի սպառնալիքները, ո՛չ ֆեյքերի ու զոմբիների հայհոյանքները, որոնք շատ շուտով մնալու են ներկա իշխանության միակ կողմնակիցներն ու հենարանը։ Հանուն ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն, հանուն արժանապատիվ հայ ժողովրդի»: |
Առաջարկում ենք նաև
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
17/10/24 12:35
Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
21/09/24 10:00
Ներողություն բոլոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կգործենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
27/06/24 10:33
Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին. Պետդեպի զեկույցը
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
29/05/24 10:18
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
28/05/24 10:47
Կամ հասկացել է, որ սա իր տեղը չէ, կամ՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
15/05/24 15:30
ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
15/05/24 08:00
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթեր
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան