Կարող ենք փաստել, որ մենք տապալեցինք վիրուսի դեմ պայքարի ամենակարևոր փուլը՝ նախորդ երկու ամիսը, որոնք անհրաժեշտ էր օգտագործել ոչ միայն առողջապահական համակարգի վերակազմավորման և վերազինման համար այլ տարածումը մինիմալի հասցնելու համար (առնվազն ակնհայտ է, որ ոստիկանության ծառայությունը եղել է խիստ անարդյունավետ)։ Այսօր երկրների մեծամասնությունը, չնայած սահմանափակումների փուլային հանմանը, գնում է վարակի տարածման տեմպերի նվազման, մենք՝ ճիշտ հակառակը։ Եվ սա այն դեպքն է, երբ մենք շատ ուղիղ կերպով կիսում ենք կառավարության անհաջողությունը, քանի որ ինչքան ուժ ունենք, անպատասխանատու ենք ու անկազմակերպ։ Կարելի է անվերջ խոսել դիմակների թանկ լինելու խնդրից և շատ ճիշտ, բայց դա չի արդարացնում մեր ընդհանուր վարքագիծը, նույնիսկ փողոցում իրար կողքով անցնելիս կարծես նպատակաուղղված իրար քիթ մտնելը, շենքերի բակերում զանգվածային անկապ հավաքույթներ կազմակերպելը և այսպես շարունակ։ Մի խոսքով՝ շատ տխուր է։