Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում են․
«Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր կորոնավիրուսի դեմ:
Աննան և երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել մեր կենտրոնից: Արևային եղանակն ու գարունը Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում:
«Իմ խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին' ինձ և երեխայիս առողջական և հոգեբանական վատ վիճակից հանելու համար: Նրանց մարդկային ջերմ մոտեցումը, խնդիրները հասկանալու պատրաստակամությունն օգնում են պայքարել համավարակի դեմ և հավատով լցվել ապագայի հանդեպ: Շնորհակալություն և առողջություն բոլորին»,- տուն գնալուց առաջ ասաց Աննա Մարջանյանը»: