Նունե Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իմ ծանոթներից մեկից նոր ահազանգ ստացա: 58 տարեկան կինը ներկա դրությամբ մնացել է դրսում `Թորոսյանի «հիանալի» կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Կինը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքից է : Ապրիլի 29-ի գիշերը կնոջը և իր ամուսնուն շտապ օգնության մեքենայով Դդմաշենից տեղափոխել են Երևան Նորքի Ռեժինե հյուրանոց ,որից հետո մայիսի 1-ին տեղափոխում են Արտաշատ ԲԿ ,իսկ 13-ի գիշերը նորից տեղափոխում են Երևան Min hotel : Հիմա ամբողջ պատմությունը : Սևանում կնոջը և ամուսնուն թեստավորել են ,կնոջ և ամուսնու մոտ դրական է եղել վարակի առկայությունը : Այս տեղափոխումների ընթացքում երկու անգամ կնոջը և ամուսնուն թեստավորել են :Կնոջ մոտ երկու անգամ բացասական է եղել ,ամուսնու մոտ մեկ անգամ ՝ դրական ,մեկ անգամ՝ բացասական : Կնոջը այսօր դուրս են գրել երեկոյան ,իսկ ամուսինը դեռ հյուրանոցում է : Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Արսենը այս յուրաքանչյուր տեղափոխումը մի նոր դեպք է հայտարարում ,ինտենսիվ աշխատում է ձեր ռեյտինգը տապալելու վրա կամ հենց դուք այս ամենից տեղյակ եք և այդ դեպքում այս հանցավոր արարքների համար դուք նույնպես պատասխանատու եք : Հիմա այս ամենից առաջանում են մի շարք հարցեր և եթե դուք այդ հարցերի լուծումները չտաք ,հետևաբար իմ կանխատեսումները ճիշտ են :
1️⃣Ինչո՞ւ են մարդկանց տեղափոխում մի հյուրանոցից մյուսը ,իմաստը ինչու՞մն է:
2️⃣Ին՞չ բուժումներ են ստացել այս մարդիկ ,քանի որ նրանք պնդում են ,որ ոչ մի բուժում չեն ստացել:
3️⃣Ի՞նչ միջոցներով պետք է այս մարդիկ հետ գնան իրենց տուն ,եթե գումար չունեն ,եթե չեն աշխատում ,եթե մարզերում են բնակվում :
4️⃣Ձեզ հետ միասին քննարկման ժամանակ Թորոսյանը հայտարարում էր ,որ վարակը կարող է կրկնվել :
5️⃣Ինչո՞ւ նորմալ սնունդ չեն տրամադրում մեկուսացված մարդկանց:Չէ որ և բարեգործների և պետբյուջեի հաշվին մեծ գումարներ են ծախսվում :
6️⃣Ինչքա՞ն դեռ պետք է այս աթեիստ նախարարը ձեռք առնի մարդկանց ,չե՞ք կարծում ,որ արդեն բավ է:
Կից դնում եմ տրված սնունդի նկարը:
Հ.Գ . Կորոնավիրուսը կծող շուն է, ,ինքներդ հայտարարեցիք» :