ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ Anzhela Elibegova-յի մասնագիտական որակներին, հայրենասիրությանը ծանոթ եմ անձամբ։ Բազմաթիվ առիթներով խորհրդակցել եմ, համատեղ նախաձեռնություններ ցուցաբերել ՝ Խոջալի, Սումգաիթ, հայատյացություն, խավիարային դիվանագիտություն եւ այլն։ Բայց ադքանի մեջ ինձ համար ամենահիշարժանը հետեւյալն էր։ 2017-ի սեպտեմբերին Բաքվում տասնյակ եվրադեպուտատների եւ լրագրողների ներկայությամբ ելույթիս ավարտին Ադրբեջանի կրթության փոխնախարարին «նվիրեցի» նաև ''Azerbajan: childhood in hate'' աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունն Ադրբեջանում: Շնորհակալ եմ քեզ եւ քո գործընկերներին առ այսօր շարունակվող անխոնջ ու կարեւոր գործի համար։