ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Իրական ընդդիմությունը նշանակովի ու պատվերով չի լինում։
Ժողովրդավարությունը մրցակցություն է,որը բաց է մասնակցության համար։
Այն իրենից ենթադրում է գաղափարների մրցապայքար ու բազմակարծություն, որտեղ առկա է ընդդիմադիր և իշխանական հատվածներ։
Եվ նախկինում,և առավել այսօր արդիական է,թե ո՞վ է իրական ընդդիմությունը հարցը։
Հասարակության մեջ կարող են լինել տարբեր ընկալումներ,բայց իրականությունը հետևյալն է։
Իրական ընդդիմությունն այն ուժերն են,որոնք չեն ողջունել Նիկոլի "դմփ դմփ հու-ի" հեղաշրջումը,Նիկոլի ու նրա ատելության և հասարակությանը սև ու սպիտակի բաժանելու մաս չեն եղել,ժողովրդին չեն բաժանել հեղափոխականի ու հակահեղափոխականի։
Իրական ընդդիմությունը գաղափարական ու սկզբունքային է լինում։
Արդյո՞ք կարելի է ընդդիմադիր անվանել նրանց,ովքեր լռում էին ,երբ հանրապետականներիս դեմ դագաղներով ու սև ժապավեններով էին պայքարում,Քոչարյանին կալանավորում,Սերժ Սարգսյանի վրա գործ կարում,Արցախի հերոսներին դավադիր ուժեր համարում,իսկ Ալիև-կրտսերին՝ կիրթ,նորմալ ու կառուցողական համարում։
Արդյո՞ք ընդդիմադիր կարելի է համարել այն ուժերին,ովքեր լռեցին 2018թ-ի հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողովի պաշարման ժամանակ։
Արդյո՞ք ընդդիմադիր են նրանք,ովքեր ընտրական կամպանիայի ժամանակ Նիկոլին "դամ" էին պահում ու մերժում նախկիններին։
Կարծում եմ,ոչ։
Ընդդիմությունը նշանակովի ու պատվերով չի լինում։
Հ.Գ.Ուզեք,թե չուզեք,իրական ընդդիմությունը նրանք են,ովքեր պայքարեցին Նիկոլի իշխանության դեմ առաջին իսկ օրվանից ու մինչև այսօր։
Մի քանի ամիս հետո չեմ բացառում,որ իշխող ուժի մի ստվար մասը դառնա "ընդդմություն"՝ Նիկոլի ձախողումների ֆոնին»։