Շիրակի մարզպետ Տիգրան պետրոսյանը ֆեյսբուքյան էջում «լար լուր» է հայտնել՝ անդրադառնալով Գյումրիում նախատեսվող հիմնանորոգման աշխատանքներին:
«Լավ լուրերի շարքից։ Սուբվենցիոն ծրագրով պետություն-համայնք համագործակցության արդյունքում այս տարի պլանավորվում է Գյունրիում ևս 18 այլ փողոցներ վերանորոգել»,-գրել է մարզպետը և ներկայացրել նախատեսվող հիմնանորոգումը՝ ըստ ճափաբաժինների:
Այսպես, ՎԶԵԲ-ի վարկային ծրագրի միջոցներով այս պահին կայացած մրցույթներով Գյումրիում կհիմնանորոգվի թվով 15 փողոց։
Առաջին չափաբաժնով կհիմնանորոգվեն.
1. Օզանյան փողոց՝ 564 մ,
2. Կարսի խճուղի՝ 992 մ,
3. Կարսի խճուղի Ӏ-ին նրբանցք՝ 298.5 մ,
4. Տեր-Գաբրիելյան փողոց՝ 700 մ,
5. Այգաբաց IV շարք՝ 588 մ,
Երկրորդ չափաբաժնով կհիմնանորոգվեն՝
1. Խ․ Դաշտենց փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)՝ 696 մ,
2. Մյասնիկյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)՝ 686 մ,
3. Մատնիշյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)՝ 700 մ,
4. Մազմանյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)՝ 703.5 մ,
5. Մազմանյան փողոց (Տերյան փող․-ից գերեզմանատուն)՝ 733 մ,
6. Սունդուկյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)՝ 708.4 մ,
7. Աթարբեկյան փողոց (Սպանդարյան փող․–ից Տերյան փող․)՝ 383 մ,
8. Պուշկինի փողոց(Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)՝ 708 մ,
9. Թումանյան փողոց(Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)՝ 720 մ,
10. Մայակովսկի փողոց (Աթարբեկյան փող․–ից Մուսաելյան փող)՝ 650 մ:
Այս փուլը աշխատանքները կներառեն 9830 գծային մետր երկարություն և 118206 մ², որից՝ 85913 մ² երթևեկելի ու 32293մ² մայթային մաս։