Հայաստանում   տարեց ամուսինները ապաքինվել են կորոնավիրուսից: Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

 

«Այսօր նշվում է Ընտանիքի օրը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից քիչ առաջ դուրս գրված ամուսիններ Արգամ Հախինյանը և Սիլվա Հարությունյանը խորհրդանշական են համարում, որ հենց այս օրն են գնում տուն:

Նոր կորոնավիրուսով վարակվելու նրանց պատմությունը սկսվում է ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց, երբ չեն էլ հասկացել, թե որ տարանցիկ երկրում վարակվեցին: Այսօր նրանք առողջացած գնում են տուն` շնորհակալություն հայտնելով մեր բուժկենտրոնի անձնակազմին իրենց ոտքի կանգնեցնելու և սթրեսային վիճակն ու տագնապը ի չիք դարձնելու համար: Առողջություն ենք մաղթում բոլորին»,-ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ: