Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական խոսք է հղել Ընտանիքի օրվա առթիվ:

 

«Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է:

Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն։

Շնորհավոր ընտանիքների միջազգային օրը»,-նշել է Թաթոյանը: