Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Կառավարության նիստից նոր մի պահ նայեցի: Քննարկում էին երեխա ունենալու նպաստների հարցը, ու իրենք հույս ունեն, որ դրանով ծնելիություն պետք է աճի: Ցանկացած երկրի փորձ նայեք, միայն նվեր փողով ծնելիություն չի աճում, ոչ մի խելքը գլխին մարդ նվեր փողի համար երեխա չի ունենում:
Ծնելիությունը աճում է, երբ միջավայր կա, երբ դպրոց ու կարգին բուժհաստատություններ ու սոցիալական ծառայություններ կան, երբ երկիրը կայուն զարգանում է:
Ավելի ասեմ, նվեր փողերով ծնելություն խրախուսելը վատ հետևանքների է բերում' անպատասխանատու քայլերի և որբ ու անտեր երեխաների: Մի դեպք պատմեմ: Անուն ու գյուղ չեմ նշում, բայց այսպիսի դեպքերը մեզանում շատ են: Դուք էլ ձեր պատմությունը կունենաք:
Մի օր մի բազմազավակ ընտանիքի գնացել էինք օգնելու' վատ վիճակում էին: Ծնողի հետ խոսելուց հասկացա, որ սա 6-րդ, թե 7-րդ, արդեն չեմ հիշում, երեխան ունեցել էր պետությունից նպաստ ստանալու (միանվակ) ու պարտքերը մարելու համար: Բայց ինչպես հետո էր մարդը պարզել, այդ փողը առձեռն չեն տալիս և հասանելի է տարիների ընթացքում»: