ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.

«Տեսա, թե ինչպես է Մարուքյանը հերթական անգամ խեղաթյուրում իրականությունը և արդարանում, թե իբր ես սա չեմ ասել, իսկ ասելիս' սա եմ նկատի ունեցել: Եվ հիմա տեսանյութ է տարածում, ուր հպարտանալով ասում է, որ հեղափոխության 17-րդ օրն ինքը եկել է մարդկանց մոտ, երբ մեզ արդեն ծեծել էին, տրաքացրել էին, տարել էին հիվանդանոց, և մենք արդեն դուրս էինք գրվել: Իսկ Սերժ Սարգսյանն արդեն ընտրվել էր: Նույնիսկ այսօր չհասկանալով, որ ես այդ գրառումը, որի գոյությունն ինքը հերքում էր, նրա համար էր, որ ինքը գա, միանա մարդկանց Երևանի փողոցներում, այլ ոչ թե Սերժի մասին Ազգային ժողովում խոսելուց և կառուցողական ընդդիմության տեսիլք ստեղծելուց հետո:
Ես այլևս ցանկություն չունեմ անդրադառնալու Էդմոն Մարուքյանին, կարծում եմ մարդիկ ևս այս ամենից հոգնել են: Եվ եկել է ժամանակն առաջ անցնելու»: