Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
««Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին իրենց համախոհին ապօրինի ձերբակալելու դեմ, վարչական ձերբակալման են ենթարկվել՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։
Արտակարգ դրության ռեժիմն ունի գրեթե 0 արդյունավետություն. այն պահպանվում է առավելապես ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։
Ոստիկանության Էրեբունու բաժնում եմ՝ տրամադրելու իրավաբանական օգնություն»։