22:12
«Առանց վաղեմության ժամկետի – 3». Հովհաննես Գալստյան

Առանց վաղեմության ժամկետի – 3 (Մաս 1) #haykino_SOS

Սա՛ եք դուք ու ձեր նողկալի կերպարների արտացոլումն է կինոյի այսօրվա ողբերգական պատկերը։

2019թ-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը «դիմավորում է» անավարտ լիամետրաժ ֆիլմերի ծանր բեռով։ 2018-ին կինոկենտրոնը 274 միլիոն ՀՀ դրամի աջակցություն էր տվել 18 լիամետրաժ ֆիլմի, որոնցից ավարտման փուլում էին միայն երեքը, որից երկուսը՝ «Սպիտակ» և «Սուսերով պարը» ֆիլմերը չէին ներկայացնում Հայաստանը։

 

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանի ազգային կինոկենտրոնը պետական ֆինանսավորում էր հատկացրել 7 լիամետրաժ ֆիլմի և բոլորն էլ ավարտվել էին։

Ես հղում եմ անում Վրաստանի կինոկենտրոնին, որովհետև այդ կառույցը հրապարակում է ամենամյա հաշվետվություններ, այդ թվում ավարտված ֆիլմերի վարձույթի և փառատոնային պրեմիերաներ մասին։ Այդպիսի թափանցիկությունը հնարավորություն է տալիս միջազգային փորձագետներին ու ֆիլմարտադրողներին պատկերացում կազմել վրացական կինոինդուստրիայի մասին, վստահ լինել, որ երկրի ներսում կա պետական կառույց, որը տիրապետում է լոկալ ինդուստրիայի մանրամասներին և նրան կարելի է վստահելի գործընկեր համարել։ Հայաստանի կինոկենտրոնից, անգամ հարցման դեպքում, անհնար է այդպիսի վիճակագրություն ստանալ, որովհետև չկա։

Կինոյի պետական կառավարումը հիմնովին տապալած ՀՀ ամենաողորմելի այս կառույցի ղեկավարները, անտեսելով 2018թ-ի վտանգները (15 անավարտ լիամետրաժ ֆիլմ), 2019թ-ին գերազանցում են իրենք իրենց, ֆինանսավորում հաստատելով 19 (տասնինը !!!) լիամետրաժ ֆիլմի համար։ Ընդ որում, դրանցից 15-ը ստանում են 1-3 միլիոն ՀՀ դրամ խղճուկ ֆինանսավորում «ԶԱՐԳԱՑՄԱՆ» փուլի համար։ 2019թ-ին կինոկենտրոնը բացահայտ կեղծիքով Արտադրական փուլի տակ ընդունում է մի կինոնախագիծ, որը տարիներ առաջ է մտել նկարահնումների փուլ և առավելագույնը, որ կարող էր ակնկալել՝ Հետարտադրության համար աջակցությունն էր։ Բայց հետարտադրության գումարը քիչ է թվացել ու ֆիլմը մտցրել են արտադրության տակ։ Այդ ֆիլմի հեղինակները հայտնի են որպես արդարության մարտիկներ, բայց 2019թ-ին Արտադրության փուլի համար դիմում են կինոկենտրոն և ստանում են 20 մլն ՀՀ դրամի աջակցություն։ Դա տխրահռչակ «Մել» ֆիլմն է։

Նկարահանումների մի զգալի մասը ավարտած «Մել» ֆիլմին «Արտադրության» համար ֆինանսավորում հաստատելը կինոկենտրոն կոչվող աղբանոցի հովանավորչական ապօրինությունների միայն մի դրվագն է։ Սրանք մի քանի տականք հավաքելով կարող են սկսված ֆիլմ փակել, կեղծ մատնությամբ քրեական գործ հարուցել, սղացնել դա որպես «արդար ու թափանցիկ» գործելաոճ, իսկ տակից, նկարահանումների փուլում գտնվող նախագծին կարող են «Արտադրության փուլի» գումար տալ։ Սա՛ եք դուք ու ձեր նողկալի կերպարների արտացոլումն է հայկական կինոյի այսօրվա ողբերգական պատկերը։

Շարունակելի

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս