«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Մեկ պատգամավոր այսօր շատ երկար բոցաշունչ ելույթ էր ունենում կանանց իրավունքների մասին, նույնիսկ հաթաթա էր տալի Մարդու Իրավունքների Պաշտպանին։
Լսեք բա ո՞ւր էիք, երբ նույն կանանց և երեխաներին բրդում էիք միտինգների առաջին շարքերը։ Չէի՞ք մտածում, որ առաջին հարվածը հենց իրենք էին ստանալու, թե՞ թքած ունեիք։ Ո՞ւր էիք, երբ ձեր հրահանգներով անասելի վիրավորանքների և հետապնդումների էին արժանանում նախկին իշխանության կանայք, ո՞ւր էիք։ Ո՞ւր եք, երբ ձեր հրահանգավորումով հարյուրավոր կանայք բառիս բուն իմաստով դարձել են փողոցային քֆուրչի։ Թե՞ ձեր պատկերացրած արժանապատիվ հայ կինը դա փողոցային բառապաշարով խոսացող էակն է։
Երեխու և կնոջ կյանքը անմիջական գիտակցված վտանգի տակ դնողները ընդհանրապես այս հասարակությունում անելիք չունեն։
Կողմնորոշվեք ո՞ւմ եք ի վերջո պաշտպանում....

Հ.Գ. Մարդու Իրավունքների Պաշտպանին respect!!!»։