Քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողվի նիստին:
Նախկին վարչապետը լրագրողների հետ զրույցում հորդորեց սոցիալական հեռավորություն պահպանել, նշեց, որ բոլորին կարոտել է և հարցերին կպատասխանի նիստից հետո: