ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։
Նախարարությունը վարորդներին հորդորում է տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։