Արսեն Թորոսյանի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում քասթինգ»-ի գրասենյակ, կոտրել են գրեթե բոլոր դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Իդիվիդումի գրասենյակը գտնվում է 4-րդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ՝ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:
Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները:
Էտ «паразит»-ներին մի բան կասեմ. ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա՛ եղեք, եկեք դիմացս կանգնեք»: