Արման Բաբաջանյանը գրել է․
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ազգային Ժողովում՝ անկախ դրդապատճառներից, փաստարկներից ու հակափաստարկներից, ծնում է միայն ու բացառապես ամոթի ու մեղքի զգացողություն։ Ամոթ՝ առաջին հերթին այն հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ, ովքեր մեկուկես տարի առաջ մեզ վստահության մադնատ են տվել ու պատվիրակել են կերտելու այնպիսի Հայաստան, որում քաղաքականությունը կլինի մտքի, գաղափարի ու խոսքի, բայց ոչ երբեք բռունցնքների պայքար։ Մեղքի զգացում՝ կրկին մեր քաղաքացիների առաջ առ այն, որ մենք անհատապես ու հավաքականորեն չենք կարողացել ձևավորել խորհրդարնական այնպիսի մշակույթ, որում բռունցքները տեղ չեն ունենա։
Ասել, որ տեղի ունեցածը դատապարտելի է ու անթույլատրելի, նշանակում է ոչինչ չասել։ Կատարվածը մեր բոլորի անհատական ու հավաքական անկարողության ու ապաշնորհության արտահայտությունն է, որում սակայն մեզ վստահության քվե տված քաղաքացին մեղք չունի։ Քաղաքացին մեղավոր չէ, որ հատավացել ու վստահել է մեզ փոխելու այն բարքերն ու արատները, ինչը հավաքականորեն մերժել է երկու տարի առաջ։
Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցածից ավելի կարևոր է համատեքստը, որում դա տեղի ունեցավ։ Լայն ներքաղաքական ու արտաքին քաղաքական համատեսքտը, որը անչափ բազմաշերտ է, բազմագործոն ու լի է իրական ներքին և արտաքին սպառնալիքներով։
Հակահեղափոխականության վերջին շաբաթների բուռն ակտիվությանը նպաստել են ինչպես ներքին մի շարք զարգացումներ՝ պայմանավորված այդ թվում իրավապահ ու դատական համակարգի դիմադրությամբ, սաբոտաժով ու ստվերային աշխատանքով, այնպես էլ արտաքին խմորումներ, որոնց գագաթնակետը դարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի ու ներհայաստանյան օրակարագի վրա զգալի ազդեցություն ունեցած հայտարարությունը։
Հայաստանում հինգերորդ շարասյան կարգավիճակում գտնվող ուժերն ու գործիչներն այն ընկալեցին որպես ինչ–ինչ գործընթացներ հարուցելու ազդանշան, ինչով էլ պայմանավորված է նրանց ակտվիությունը՝ ինչպես մամուլում ու սոցիալական ցանցերում, այնպես էլ օտար հորիզոնններում ծվարած խոհանոցներում։
Բոլոր այս ուժերին միավորել է նաև վախը առ այն, որ պայմանավորված երկրում տեղի ունեցած իրավական, օրենսդրական փոփոխություններով իրենք կարող են զրկվել ոչ միայն ազատությունից, այլև հանցավոր ճանապարհով իրենց կուտակած հարստությունից։ Ակնհայտ է, որ բոլոր այս ուժերն ու անհատները՝ մի կողմ դնելով անգամ իրենց ներքին անհամաձայնությունները, լծվել են մեկ գործի ու նպատակի՝ տապալել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու վերադրձնել անցյալը։
Նրանք պատերազմ են հայտարարել պետությանն ու ժողովրդին, քանի որ 2018 թվականի հեղափոխությունը տեղի է ունեցել հայ ժողովրդի ճնշող մեծամասնության մասնակցությամբ ու ցանկությամբ։ Ասել է թե՝ այդ ուժերը ցանկանում են հետ շրջել հայ ժողովորդի մեծամասնության ընտրությունն ու կամքը։
Ահա այսպիսի ներքին ու արտաքին մարտահրավերներով և սպառանլիքներով է հագեցած մեր այսօրվա իրականությունը, որում ուղղակի անթույլատրելի է տրվել որևէ սադրանքի ու մանիպուլյացիայի։ Դրա համար մենք կարող ենք շատ թանկ վճարել։ Մենք կարող ենք վճարել հեղափոխությամբ կամ որ նույնն է՝ ժողովրդավարական, զարգացած ու բերեկեցիկ երկիր կերտելու մեր պատմական հնարավարությամբ, որի համար մեզ չեն ների պատմությունն ու սերունդները։
Այս մարտահարվերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար մենք պետք է ձգտենք լայն հասարակական-քաղաքական համախոհության և համաձայնության, պետք է ձևավորենք վաղվա օրվան միտված քաղաքական օրակարգ, տնտեսական ռազմավարություններ ու ծրագրեր՝ երկիրն առաջ մղելու ու հզորացնելու համար։
Եվ այս ամենը՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու ու հանուն Հանրապետության»։