ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի օրենսդիր մարմնի շատ անդամներ իրենց տեղում չեն...
Փողոցային վարքագծով անմակարդակները շարունակում են ԱԺ-ում իրենց տեր ու տիրակալ զգալ...Ոչինչ չի փոխվել...Օդիոզ և գրագիտությունից հեռու, օրինակ՝ Մանվել Գրիգորյանին, Առաքել Մովսիսյանին եկան փոխարինելու Սասում Միքայելյանի նմանները, որոնք իրենց գրագիտությամբ և դաստիարակությամբ ոչնչով չեն տարբերվում վերը նշվածներից... Բայց փաստենք, որ այդ վերը նշվածներն իրենց այսպիսի խուլիգանություններ թույլ չէին տալիս ԱԺ նիստերի դահլիճում...
Հազար ամոթ, որ այս օրով, երբ ամբողջ ազգը տոնում է Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը այսպես են մեր օրենսդիրները շնորհավորում ժողովրդին...
Սա ԱԺ չէ, սա ախոռ է ու շատ ամոթ է սա անվանել օրենդսդիր մարմին...
Սադրանքների միջոցով "դուխով" "ցխում" են բոլորին...
Հ.Գ. Իսկ իշխանամետներին և իշխանասպասարկուներին խորհուրդ կտամ չհամեմատվել այլ երկրների խորհրդարանների հետ...