Դատապարտում եմ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը։ Անկախ դրդապատճառներից՝ ԱԺ պատգամավորը, որը նաև Երկրապահ կամավորների միության նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորներները խորհրդարանը վերածեն փողոցային կռվի։

Անկեղծ հուսով եմ, որ ԱԺ պատգամավորներն իրենց մեջ ուժ կգտնեն՝ խորապես գիտակցելու իրենց բարձր առաքելությունը և վերադառնալու քաղաքակիրթ երկխոսության։