ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն:
Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը քո կառավարման պատկերն է: Պետությունն այս վիճակին ես հասցրել քո «թաթիկներ կտրելու», «սամասուդ» անելու, «ծեփելու, փռելու» կոչերով:
Երկիրն ու հասարակությունը սարքել ես հայ-ադրբեջանական սահման: Փողոցում քիթ եք ջարդում, պառլամենտում՝ ծեծուջարդ սարքում:
Այս խուժանության ռեժիսորը դու ես, Նիկոլ:
Դե վայելիր, այսօր դոպինգի կարիք չես ունենա խառնակչության սիրահար, պարոն «աննախադեպ»»: