Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 145 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  3029 է։ Ապաքինվել է 33 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1758 քաղաքացի։ 

 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1218  մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 43 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 10-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 29 հազար 205 քաղաքացի: