Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննա Հակոբյանի երեկվա «Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր» վերտառությամբ տեսաանդրադարձը՝ հանրությանը ցնցած դեպքին (երբ 40-ամյա տղամարդը 9-րդ հարկի պատուհանից ներքև էր նետել երեխաներին, հետո՝ ինքն էր ցած նետվել), քննարկումների տեղիք է տվել։ Իրականում, տեսանյութը արված էր հենց այդ նպատակով, որպեսզի մարդիկ սկսեն մտածել ու քննարկել՝ վերանայելով մշտապես կնոջը մեղադրելու դիտանկյունը։
Կարևոր է, որպեսզի բացի կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպաններից, հանրային դիրք ունեցող կանայք ևս խոսեն և քննադատեն կնոջը մշտապես դատապարտող մոտեցումը։ Եվ նման անդրադարձ կատարվում է առաջին անգամ, ինչը խրախուսելի է։ Սակայն քննադատական կարծիքներ ևս հնչեցին, որոնց հետ ևս կարելի է համաձայնել։ Ես համաձայն եմ, որ մարդու կյանքի մանրամասները քննարկելը նրա անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտում է, սակայն երբ արդեն իսկ մարդիկ դա անում են և մեղադրանքի սլաքները ուղղում հենց կնոջը, դա անարդար է և նման անարդարության նկատմամբ անտարբել լինել չի կարելի։ Իհարկե, առավել զգայուն կլինի հանդես գալիս այլ տեքստով, ընդհանրապես չշոշափելով մարդու կյանքի մանրամասները, չվերլուծելով հարևաններին, չպիտակավորելով որևէ մեկին, խոսելով բացառապես երևույթների մասին, բայց Աննա Հակոբյանը իրավապաշտպան չէ և նման զգայուն մոտեցում պահանջելը դժվար է։
Աննա Հակոբյանը լրագրող է, և այդ իսկ պատճառով, ինձ թվում էր, թե նա կանդրադառնա նաև լրագրողական էթիկային, որն այս ընթացքում, մեղմ ասած, բացակայում էր, լրագրողները հարցաքննում ու փորփրում էին հարևաններին` անձնական կյանքի մանրամասներ պեղելու ակնկալիքով, և, նույնիսկ, համացանցում հայտնվեցին հոր և երեխաների ընկած, սահմռկեցուցիչ լուսանկարները։ Այ այս խնդիրների մասին, որոնք մշտապես լրատվամիջոցների գործողություններում առկա են, արժեր որպեսզի անդրադառնար լրագրողական և խմբագրական տարիների փորձ ունեցող Աննա Հակոբյանը։
Ինչևէ, այն մտածելակերպը, որն առկա է հասարակության մեջ, անըդունելի է։ Տարեսկզբին խեղդամահ արված 16-ամյա աղջկա վարկաբեկումը, Գյումրիում ծեծի ենթարկված և արդյունքում մահացած կնոջը անարգելը և այլ նմանատիպ արձագանքեր պահանջում են, որպեսզի մենք փոխվենք։ Եվ կնոջը մեղադրելու մոտեցումը ոչ միայն հասարակության, այլև իրավապահ համակարգում է դրսևորվում։
2012 թվականին, անչափահաս երեխաների ներկայությամբ, նրանց խորթ հայրը, դանակի 21 հարվածով դաժանաբար սպանեց կնոջը՝ Դիանա Նահապետյանին։ Դատավարության ողջ ընթացքում դատավորը և դատավարության այլ մասնակիցներ, հոգեբաններ, փորձագետներ փորձում էին հետմահու վարկաբեկել կնոջն ու արդարացնել ամուսնուն։ Ավելի քան երեք տարի ձգված դատավարության արդյունքում դաժան սպանություն իրականացրած տղամարդը դատապարտվեց ընդամենը 3 տարի 8 ամիս ազատազրկման։
2015 թվականին, Մալաթիայի վարագույրների խանութում, նախկին ամուսինը՝ դանակի 30 հարվածով սպանեց նախկին կնոջը՝ Հեղինե Դարբազյանին։ Ողջ մեղադրանքը կառուցվել էր միայն տղամարդու ցուցմունքի հիման վրա՝ խանդի հողի վրա, իսկ կենտրոնում ինչ-որ կասկածելի սիրեկանն էր, որին փող էր պարտք ինքը՝ կնոջը սպանող տղամարդը։
Նմանատիպ դեպքերի մենք հանդիպում ենք մասնագիտական պրակտիկայում, և տեսնում, թե ինչպես են հասարակության մեջ առկա կարծրատիպերը ներթափանցում նաև դատական համակարգ, իսկ թիրախում դարձյալ կինն է։ Կինը մեղավոր է, որ իրեն սպանել են, կինը մեղավոր է, որ տղամարդն է ցած նետել երեխաներին ու իրեն, կինը, կինը, կինը․․․
Մեկ օր պետք է դադար տանք ու մտածենք, փոխենք մեր մտածելակերպը, կնոջը մեղադրելու փոխարեն հավասար բաշխենք պարտականություններն ու պատասխանատվությունը, լինենք օբյեկտիվ ու, չէր խանգարի, նաև՝ մարդկային»:
«Աննա Հակոբյանը իրավապաշտպան չէ և նման զգայուն մոտեցում պահանջելը դժվար է». Զարուհի Հովհաննիսյան
22:35 - 7.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
07/12/22 13:35
Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին. Վահե Հովհաննիսյան
27/09/24 12:23
44-օրյա պատերազմի տարելիցին Աննա Հակոբյանը տեղադրել է Փաշինյանի հետ ժպիտներով հաճելի զբոսանք Նյու Յորքում (տեսանյութ)
02/07/24 09:20
«Ժողովուրդ». ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ պետական պարգեւի չի արժանացել
15/06/24 19:37
Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»
25/05/24 14:00
Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի. Պեսկով
30/04/24 09:09
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան