Հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«ԱԱԾ ղեկավարի պաշտոնին խանդոտ կին նշանակեք: Երդվում եմ, երկիրը կծաղկի: Նենց քրքրի, նենց պեղի, սաղին ծակերից հանի:
Մի անգամ ընկերուհուս ամուսինը միամտաբար մի աղջկա նկար էր լայքել: Ողորմելի լայք, բայց... Ուղիղ կես տարի ընկերուհիս ամեն օր մշտական մոնիտորինգի տակ պահեց այդ աղջկա բոլոր սոցիալական ցանցերը, վերջը բռնացրեց: Գիտե՞ք ոնց:
Ամուսինն այդ աղջկա հետ գնացել էր քաղաքից դուրս բոուլինգ խաղալու: Խաղի համար մասնակիցների անուններն են մուտքագրում մոնիտորին: Էս թիթիզ աղջիկը բոուլինգի դահլիճի նկար էր գցել ընդամենը: Ընկերուհիս զում արեց ֆոտոն ու ամուսնու անունը ֆիքսեց տաբլոյին:
Մի ուրիշ դեպք էլ. կասկածվող սիրուհին խորովածի նկար էր գցել ինստագրամ, կողքից երևում էր աթոռից կախված ամուսնու ժակետի թևը: Ժակետի թևը, Կառլ, հասկանում եք...
Մի խոսքով, թարգեք էտ Քյարամյան բան, ընկերուհիներիս բերեք ԱԱԾ պետ: Հետո չասեք կադրեր չկան»: