ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Մի շատ կարևոր էջ ենք շրջում:
Երեկ և այսօր կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնում է անցյալ տարվա աշխատանքի արդյունքները:
Ամբողջ զեկույցից ուզում եմ հատուկ առանձնացնել միայն հետևյալը.
-2019 թ.-ի ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած եւ մոտ 30 տարի անօթեւան մնացած 297 ընտանիքներին բնակարան տրամադրելու ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվել: Անցյալ տարվա բյուջեով (1.5 մլդ ՀՀ դրամ) 112 ընտանիք արդեն ընթացիկ տարում ստանում է բնակարանների վկայականները եւ այս տարի եւս 185 ընտանիքի բնակարանային կարիքների համար նախատեսված է 2.1 մլդ ՀՀ դրամ բյուջե:
-Երկրաշարժի հետեւանքով անօթեւան 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 միլիարդ դրամ: Իսկ այսօր կառավարության նիստում տրամադրեց 2020թ.-ի բյուջեով նախատեսված եւս 3 մլրդ ՀՀ դրամը՝ այսպիսով ամբողջությամբ կատարելով պետության պարտավորությունն այդ ընտանիքների նկատմամբ:
-Մեկնարկել է նաեւ մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով կառավարության որոշմամբ անցած տարի հատկացվեց 1.9 մլրդ ՀՀ դրամ։ Արդեն 133 անձ ստացել է բնակարան ձեռք բերելու վկայական, որի խոստումը ստացել էր դեռ 2003 թ.-ին:
Այս բոլոր նշածս հանրային խմբերի անտունությունը մեր երկրի՝ տասնամյակներով կեղեքման և հաստատված անարդարության նշանն էր»: